Սիրիայի զինված ուժերը եւ ընդդիմությունը միմյանց մեղադրում են զինադադարը խախտելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբ զինված խմբավորումները մի քանի օր շարունակում են խախտել զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները կրակ են բացել Դամասկոսի Կալամուն շրջանի Ալ Ջոբա գյուղում: Օրվա տարբեր ժամերին զինյալները նաեւ կրակ են բացել Աարտուզեւ Թել Աս Սաուան գյուղերի, ինչպես նաեւ Հարասթայի շրջանի ուղղությամբ:Զինադադարը խախտվել է նաեւ Հալեպում: Զինյալները կրակ են բացել Խան ալ Ասլ գյուղի, ալ Լերամուն շրջանի ռազմաբազաների ուղղությամբ:

Զինանադադարի խախտման վերաբերյալ «Ալ Ջազիրա»-ն բոլորովին այլ պատկեր է ներկայացնում` տեղեկացնելով, որ հոկտեմբերի 28-ին Սիրիայի տարածքում 131 մարդ է զոհվել, հիմնականում` Դամասկոսի գյուղերում, Հոմսում, Հալեպում եւ Իդլեբում: Կայքը տեղեկացնում է, որ Սիրիայի զինված ուժերը օդային ռմբակոծություններ են իրականացնում Դեր Զորի Բուքմալ, Հոմսի Դար գյուղաքաղաքի եւ Իդլեբի շրջաններում:

Հոկտմբերի 28-ին արյունալի բախումներ են տեղի ունեցել Դամասկոսի մոտակայքում գտնվող Թադամուն, Հաջր Ասուադ շրջաններում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Հայերեն

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը