Դամասկոսի Դումա գյուղում զինյալները տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են սպանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա գյուղի Հաուա մզկիթի մոտակայքում զինյալները ոճրագործություն են իրականացրել խաղաղ բնակիչների հանդեպ` սպանելով 13 մարդու, այդ թվում` երեք երեխայի եւ մեկ կնոջ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը,այդ շրջանում տարածված է Ալ իսլամ անունը կրող զինված խմբավորումը, որի ղեկավարը Զահրան Ալուշն է:

Սիրիայի զինված ուժերը հոկտեմբերի 24-ին Հալեպի Խան ալ Ասալ թաղամասում զինյալներ են ոչնչացրել, նրանց թվում նաեւ վիրավորներ կան: Այդպիսով նրանք թաղամասը մաքրել են զինյալներից:

Հալեպի Ֆարան հրապարակում եւ հարավային գերեզմանատան մոտակայքում, Քաֆր Համրա եւ Կաբթան ալ Ջաբալ շրջաններում, ինչպես նաեւ Աթարիբի շրջանում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել, որտեղ սպանված զինյալներ թվում Պակիստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են եղել:

Հալեպի Դաուար ալ Լերմոն հրապարակում զինված ուժերը կանխել են ականապատ մեքենայի պայթյունը, որտեղ մեկ տոննա կշռով պայթուցիկ նյութեր են եղել:Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաեւ Դամասկոսի Հարասթա գյուղում հոկտեմբերի 23-ին զինված խմբավորում է ոչնչացվել եւ առգրավվել նրանց զենքերը: Աարբին գյուղում եւս զինայլներ են ոչնչացվել, այդ թվում նաեւ նրանց մեքենաները:

«Ալ Ջազիրա»–ն Սիրիայում տեղի ունեցող դեպքերի այլ պատկեր է ներկայացնում: Կայքի տեղեկացմամբ, հոկտեմբերի 23-ին Սիրիայի, մասնավորապես` Հալեպի եւ Դամասկոսի գյուղերում կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով 150 մարդ է զոհվել: Կառավարական ուժերը կրակ են բացել նաեւ Իդլեբի, Դեր Զորի եւ Հոմսի շրջաններում:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում