Սիրիական բանակը շարունակում է զինյալների դեմ պայքարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերը շարունակում են Սիրիայի տարբեր շրջաններում հետապնդել զինված խմբավորումներին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը,Հալեպի Շեյխ Խադար շրջանում գտնվող մզկիթի եւ ակնաբուժարանի մոտակայքում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Բախումները զինյալների հետ շարունակվել են Քալլասա շրջանի Ջամալ, Սաքր մզկիթների եւ ալ Ջուլում շուկայի մոտ, որտեղ տասնյակ զինյալներ են ոչնչացվել, նրանց թվում` դիպուկահար: Բախումները շարունակվել են նաեւ Բուսթան Կասր, Մրջե, Բաբ Անտակիա, Աակաբա, Հարա աշ Շահադին թաղամասերում` մեծ վնասներ պատճառելով զինված խմբավորումներին:

Սիրիա-թուրքական սահմանի մոտակայքում սպանվել է զինված խմբավորման ղեկավար Ադնան Ֆարուկը այն բանից հետո, երբ Հալեպի Սուելյման ալ Հալաբի շրջանում ոչնչացվել են խմբավորման բոլոր անդամները: Խմբավորման ղեկավարը եւս վիրավորվել էր եւ փորձել էր հատել Թուրքիայի սահմանը, որն անհաջող ավարտ էր ունեցել:

Հալեպի մոտակայքում գտնվող Կուբթան ալ Ջաբալ գյուղում եւս ոչնչացվել է զինված խմբավորում, որը հարձակումներ էր իրականացնել տեղացիների վրա:

Զինված ուժերը շարունակում են պայքարը նաեւ Դամասկոսի գյուղերում: Աարաբին շրջանում զինյալների մեքենաներ են ոչնչացվել, ինչպես նաեւ մեծ թվով զինյալներ:

Հարասթա գյուղում գրոհայինները կրակ են բացել այնտեղ գտնվող հիվանդանոցի ուղղությամբ, որի հետեւանքով մի քանի հիվանդներ են զոհվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին 120 մարդ է զոհվել Սիրիայի տարածքում, մեծ մասամբ` Դամասկոսի գյուղերում, Հալեպում եւ Դեր Զորում: Զոհվածների թվում նաեւ երեխաներ եւ կանայք կան:Կայքի տեղեկացմամբ, զինված ուժերը կրակ են բացել Դամասկոսի Ջոբար թաղամասի, ինչպես նաեւ Հալեպի եւ Դեր Զորի մի քանի թաղամասերի ուղղությամբ:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում