Զինված ուժերը մեծ թվով զինյալներ են ոչնչացրել Սիրիայի տարբեր շրջաններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները գաղտնի թունել են հայտնաբերել Հոմսի շրջանում, որը միացնում է Ղուտայի, Դաուար Նիզար Կաբանի, Մասաբիղ եւ Աս Սինաա շրջանները: Թունելում հայտանաբերվել են մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Բաբ Հոուդ շրջանում ոչնչացվել են զինյալների երկու խմբավորումներ, որոնք հանցագործություններ են իրականացրել բնակիչների եւ իրավապահ մարմինների նկատմամբ:Հոմսի շրջանի մեկ այլ` Թալքալախ գյուղում տեղի ունեցած բախումների հետեւանքով մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Դեր Զորում հոկտեմբերի 18-ի առավոտյան զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի հետեւանքով հրդեհ է բռնվել Թադմուր-Դեր Զոր գազատարի եւ Հակլ աթ Թիմ-Հակլ ալ Օմար նավթատարի վրա: Սիրիայի Նավթի եւ հանքային ռեսուրսների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը մարվել է եւ այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Թուրքիայի սահմանակից Մաարաթ ան Նուման քաղաքի Ուադի Դեյֆ շրջանում զինված ուժերը տանսյակ զինյալներ են ոչնչացրել, առգրավվել են զենքերը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ռազմական օդանավերը հոկտեմբերի 18-ի առավոտյան սկսել են ռմբակոծել Հալեպի թաղամասերը եւ մոտակա գյուղերը:

Կայքից ստացված տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 17-ին Սիրիայի տարածքում զոհվել է 155 մարդ, որոնց թվում` երեխաներ եւ կանայք:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Հայերեն

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը