Սիրիայի տարածքում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը զինյալների թաքստոցներ են հայտնաբերել Հալեպի, Իդլեբի, Համայի, Դեր Զորի թաղամասերում եւ ոչնչացրել դրանք:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված խմբավորումների դեմ պայքարն ակտիվորեն շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերում եւ շրջական գյուղերում, որտեղ մեծ թվով զենքերով լի մեքենաներ եւ ոչ սիրիացի զինյալներ են ոչնչացվել:

Բուսթան Բաշա թաղամասում տեղի ունեցած բախումների հետեւանքով տեղի ծերանոցի եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մոտակայքում տասնյակ զինյալներ են սպանվել:Հալեպի Բաբ ան Նեյրաբի շրջանում զինյալներ տեղափոխող տարբեր տեսակի շուրջ տասը մեքենա է ոչնչացվել:

Զինյալների դեմ պայքարը շարունակվել է նաեւ Հալեպի Բաբ Անտաքիա, Կուստուլ Հարամի, Ահրար հրապարակի, Մասաքին Հանանուի շրջաններում:Հոմսի Զեյդալ Ջոբարիա տանող ճանապարհի վրա հոկտեմբերի 14-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվել է բանվորներ տեղափոխող ավտոբուսը` պատճառ դառնալով չորս զոհերի եւ ավելի քան 20 վիրավորների:

Պայթյուն է տեղի ունեցել նաեւ Դամասկոսի Մզզե շրջանում գտնվող ալ Ֆաթհ մզկիթի մոտակայքում` նյութական վնասներ պատճառելով շրջակա շինություններին:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին Սիրիայի տարածքում ավելի քան 220 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը Դամասկոսի գյուղերում եւ Հալեպում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Հայերեն

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը