«Համերաշխություն» կուսակցությունը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի առաջարկը` Հունգարիայից պահանջել Արցախի ճանաչում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հետ կապված իրադարձությունները պետք է նպաստեն «ազգային համերաշխության կառավարության ձևավորմանը»: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Դատապարտելով Հունգարիայի քայլը՝ նա այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար ազգի համախմբումը անհրաժեշտություն համարեց:

«Կոչ ենք անում ՀՀ նախագահին՝ ազգի ներուժը լիովին օգտագործելու և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար ձևավորել «ազգային համերաշխության կառավարությունե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Ավետիսյանի կարծիքով` միջազգային ճնշումներից ազատվելու համար Ադրբեջանը կարող է սադրանքի դիմել:

«Ադրբեջանցիները կարող են ոչնչացնել Սաֆարովին՝ մեղքը գցելով Հայաստանի վրաե,-ընդգծեց նա: Միաժամանակ, նրա դիտարկմամբ, Հունգարիայի ժողովրդի նկատմամբ չպետք է ատելություն առաջանա, քանի որ նրանք մեղք չունեն այս իրավիճում, «այս գործարքը կատարել են Հունգարիայի իշխող կուսակցության վերնախավի որոշ ներկայացուցիչներ»:

Ավետիսյանի կարծիքով` այս իրավիճակում լավագույն տարբերակը Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է: «Հունգարիայի վրա պետք է ճնշումներ բանեցնել, որպեսզի նա ուղղի իր սխալը և ճանաչի Արցախի անկախությունը»,- ընդգծեց Ավետիսյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ