Երեւանում ոստիկանական նոր հենակետեր են բացվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է ոստիկանական հենակետերի միջոցով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հաստատված ժամանակացույցով սեպտեմբերի 4-ին մայրաքաղաքի Էրեբունու և Մաշտոցի համայնքներում բացվեց ևս երկու հենակետ:

Բացման արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ բացումը կատարեցին հենց բնակիչները, և դա խորհրդանշական է. համայնքային ծառայությունը չի կարող կենսագործվել առանց ոստիկանության ու հասարակության սերտ համագործակցության:

Շնորհավորելով բնակիչներին՝ հենակետերի բացման առթիվ՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց համայնքային ոստիկանության նշանակությունը ինչպես ոստիկանության գլխավոր գործառույթների՝ հասարակությանը ծառայություն մատուցելու և հանցավորության դեմ պայքարի իրականացման գործում, այնպես էլ ոստիկանության հանդեպ հանրային վստահության և հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման առումով:

Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունն ընդունվում ու դրական է գնահատվում հասարակության կողմից: Մարդիկ համայնքային ոստիկանին սկսում են ընկալել որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու: Համայնքային ոստիկանը պարտավոր է արդարացնել բնակչի վստահությունը` ծառայությունը կազմակերպելով նոր եղանակներով, նորովի գնահատելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններն ու իր առաքելությունը:

Համայնքային ոստիկանության ծառայության կազմակերպումն, ըստ էության, վերաճում է շատ ավելի ընդգրկուն ու խորքային գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է ոստիկանության արմատական և անշրջելի բարեփոխումը, ոստիկանություն, որի գործունեությունը լինելու է մարդակենտրոն, նպատակը` հասարակությանը ծառայություն մատուցելը, գերխնդիրը` արդար ու ապահով իրականության հաստատումն ու պահպանումը: Եվ բնակչությունը պատրաստակամ է մասնակցելու այդպիսի ոստիկանության ձևավորմանը: Դա, լինելով ոստիկանական ծառայության խնդիր, նաև ու առավել՝ հասարակության ցանկությունն ու նպատակն է:

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները