Որսաշրջանը մեկնարկել է որսագողության դեպքերով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում որսաշրջաննայս տարի մեկնարկել է օգոստոսի 25-ին եւ շարունակվելու է մինչեւ 2013թ. փետրվարի 28-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բնապահպանության նախարարի մամուլի քարուղար Հասմիկ Մկրտչյանը, նախարար Արամ Հարությունյանն օգոստոսի 9-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության տարածքում որսի կենդանիների 2012 թվականի սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակներն ու դրանց ժամկետները սահմանելու մասին:

Հրամանի համաձայն` ՀՀ տարածքում օգոստոսի 25-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածումթույլատրվում է որսալ 35 հազար լոր եւ 9500 աղավնի:Նույն ժամանակահատվածում թույլատրվում է որսալ նաեւ 1500-ական քարակաքավ, արտույտ, սարյակ, կեռնեխ:Օգոստոսի 25-ից փետրվարի 28-ը ջրլող թռչուններից` բադեր եւ ջրհովվիկներ, կարելի է որսալ մինչեւ 7000 հատ: Նույն ժամանակահատվածում թույլատրվում է որսալ2000-ական մոխրագույն ագռավ եւ կաչաղակ: Օգոստոսի 25-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում`300-ական նապաստակ եւ աղվես:

Վայրի խոզ այս տարի կարելի է որսալ ընդամենը տասը գլուխ` նոյեմբերի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:100 գայլ եւ 200 շնագայլ է թույլատրվում որսալ օգոտոսի 25-ից մինչեւ որսաշրջանի ավարտը` փետրվարի 28-ը:

Որսաշրջանն արդեն մեկնարկել է` զուգահեռաբար նաեւ` որսագողության դեպքերը: Այս տարի որսագողության արդեն երեք դեպք է արձանագրվել:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ստուգումներն այս տարի սկսվել են որսաշրջանի բացումից տասն օր առաջ:«Արդեն հայտնաբերված երեք որսագողության դեպքերը կապված էին լորի որսի հետ: Հիմա սկսել ենք պայքարել նաեւ կաքավների անօրինական որսի դեմ»,-ասաց նա:Բեգլարյանի խոսքով` բնապահպանական պետական տեսչությունը որսագողության դեմ պայքարի միջոցառումներ միշտ էլ իրականացնում է: Այն տարածքները, որտեղ հնարավորին շատ որսագողության դեպքեր են գրանցվում, մշտական վերահսկողության տակ են:«Տարվա կտրվածքով որսագողության դեպքերը բավական շատ են: Ամեն տարի մենք 10 մլն դրամի տուգանք ենք կիրառում: Անցած տարի, օրինակ, այնքան շատ էին որսագողության դեպքերը, որ կիրառվել է 11 մլն դրամի տուգանք»,-ասաց նա:

«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքն ընդունվել է 2007 թվականի ապրիլի 9-ին:Օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն` 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում եւ օրենքով սահմանված կարգով ստացել են որսորդական զենք կրելու վկայական, կենդանիների որսի թույլտվություն, որսորդական վկայական:

ՀՀ տարածքում որսի իրավունք ունեն նաեւ օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու եւ որս իրականացնելու իրավունք:

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական եւ կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող եւ ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Օրենքով թույլատրված որսամիջոցներ են համարվում` որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրտվիլակները, թաքստոցները եւ թակարդները:Որսորդի` որս կատարելու իրավունքը դադարեցվում է օրենքով սահմանված կանոնների խախտման դեպքում:

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները