«Արարատ 73»-ի ֆուտբոլիստը Բելառուսին ուժեղ մրցակից է համարում, սակայն Հայաստանի հաղթանակին է հավատում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ֆուտբոլի ազգային ընտրանին ԱՊՀ երկրների հավաքակնների շարքում երրորդն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆուտբոլի ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի ավագ, «Արարատ 73»-ի անդամԱրմեն Սարգսյանն ընդգծեց, որ այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել: Բնակչության թվովՀայաստանից մեծ Բելառուսում, հայ ֆուտբոլիստի խոսքով, ֆուտբոլիստները եւ թիմերը շատ են, հետեւաբար` կա նաեւ ընտրության ավելի մեծ հնարավորություն:«Այսօր նրանք ԱՊՀ երկրների շարքում երրորդն են: Այն, որ նրանց մինչեւ 21 տարեկանների ազգային ընտրանին մասնակցեց Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին արդեն խոսում է այն մասին, որ երկրում զարգանում է այս մարզաձեւը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով օգոստոսի 15-ին կայանալիք խաղին` «Արարատ 73»-ի անդամն առանձնակի շեշտեց, որ հանդիպումը դժվար կլինի մեր տղաների համար: Այնուհանդերձ, Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը հաղթելու է. «Չթերագնահատելով մրցակցին ասեմ, որ բելառուսները դեռ ԽՍՀՄ տարիներին միայն ուժային ֆուտբոլ էին խաղում: Պայքարի արագությունը բացակայում է նրանց մոտ»:

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլից առաջ մեր ազգային ընտրանին վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում