«Ուլիս»-«Շերիֆ» դիմակայությունում Հայաստանի չեմպիոնի հնարավորությունները հասան նվազագույնի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ուլիս»-ը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հանդիպումն անցավ հավասար պայքարում, սակայն Մոլդովայի չեմպիոնն, ի տարբերություն «Ուլիս»-ի, կարողացավ իրացնել իր ստեղծած մի քանի գոլային պահերից մեկը և հասնել հաջողության: Հանդիպման 61-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո գնդակը հայտնվեց Գեորգիևի մոտ, ում հարվածից հետո գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասի վերին անկյունում:

Մինչ այդ` հանդիպման սկզբում, «Ուլիս»-ը և «Շերիֆ»-ն ունեին մի քանի գոլային հնարավորություններ: Նախ`15-րդ րոպեին Նորայր Գրիգորյանը գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն խառնաշփոթ իրավիճակում մերձդնեստրյան թիմի դարպասապահ Ստոյանովը փրկեց «Շերիֆ»-ին: Այնուհետև առաջին կեսի միջնամասում մեր պաշտպաններից սեփական տուգանայինի մատույցներում Միխեիլ Սիմոնյանն անփույթ կերպով գնդակը փոխանցեց մրցակցի հարձակվող Մարջանովիչին, ով մեն-մենակ դուրս եկավ Էդվարդ Հովհաննիսյանի դեմ և հարվածեց «Ուլիս»-ի դարպասին. մեր թիմին փրկեց դարպասաձողը: Այս դրվագին անմիջապես հետևեց «Ուլիս»-ի հակագրոհը, սակայն Նորայր Սահակյանի եզրից կատարած հուժկու հարվածը հետ մղեց կրկին Ստոյանովը:

Առաջին կեսի 35-րդ րոպեին «Ուլիս»-ն այս խաղում ունեցավ իր ամենաիրական գոլային պահը. մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ հայտնվեց Շոթա Ջիքիան, ում ուժեղ հարվածը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:

Հանդիպման երկրորդ կեսն անցավ «Ուլիս»-ի տարածքային առավելությամբ, սակայն Հայաստանի չեմպիոնին չհաջողվեց կազմակերպել ոչ մի գոլային գրոհ:

Ընդհանուր առմամբ մեր թիմի գործողություններն անհասկանալի էին. կարծես մրցակիցն այնքան էլ հզոր թիմ չէր, որից մեծապես զգուշանում էին հայ ֆուտբոլիստները: «Շերիֆ»-ը և ինքն էր գրոհում, և թույլ էր տալիս մրցակցին գրոհել, սակայն «Ուլիս»-ի ֆուտբոլիստները կարծես չէին հավատում, որ կարող են գրավել մրցակցի դարպասը:

Այս թիմերի պատասխան մրցավեճը կկայանա հուլիսի 24-ին' Տիրասպոլում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում