1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը հունիս ամսվա արդյունքներով զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը: Նախորդ արդյունքի համեմատ հավաքականը նահաջել է 4 հորիզոնականով:
Աղյուսակը գլխավորում է Եվրոպայի նորընծա չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է, որը բարելավել է դիրքերը մեկ հորիզոնականով, իսկ եռյակը եզրափակում է Ուրուգվայի ընտրանին:
ՖԻՖԱ-ի վարկանշային հաջորդ աղյուսակը հրապարակվի օգոստոսի 8-ին: