ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գտել են տեղեկատվության արտահոսի դեմ պայքարի եղանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՄԲ) եւ Միացյալ Նահանգների նման կարգի այլ կառավարական գերատեսչությունների աշխատակիցներին ստի դետեկտորի թեստերի ընթացքում կհարցնեն, թե նրանք գաղտնի տեղեկատվություն հայտնել են արդյոք լրագրողների: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ին, հայտարարել Է Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերի մամլո քարտուղար Շոն Թյոռները:

Ինչպես ճշտել Է The New York Times-ը, նման հարցեր կտրվեն ոչ միայն ծառայության ընդունվելիս թեստերի հանձնման, այլեւ նման անհրաժեշտության ծագման դեպքում ցանկացած ժամանակ: Տեղեկատվության արտահոսի դեմ պայքարելու համար նախատեսված են նաեւ մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես, ինչպես հաղորդել Է The Wall Street Journal-ը, Քլափերը կարգադրել Է վերանայել այն կանոնները, որոնք կարգավորում են լրագրողների հետ գերատեսչությունների՝ գաղտնի տեղեկատվության հետ առնչվող աշխատողների փոխհարաբերությունները: Սպասվում Է, որ այդ կանոնները կխստացվեն:

Բարաք Օբամայի վարչակազմը որոշել Է տեղեկատվական արտահոսքերի դեմ պայքարն ակտիվացնել այն բանից հետո, երբ 2012 թվականի գարնանը մամուլում հրապարակումներ հայտնվեցին ԱՄՆ-ի գաղտնի գործողությունների մասին: Լրագրողները հղում Էին անում անունները չնշված աղբյուրների, որոնք ծանոթ են եղել այդ գործողությունների մանրամասներին:

Հայերեն Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը