Քաղաքականություն

Հայաստանին անհրաժեշտ է բեկումնային զարգացում. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանին անհրաժեշտ է բեկումնային զարգացում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հստակ գիտակցում է, որ երկրում առկա են մի շարք հիմնախնդիրներ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:«Մենք մշտապես եղել ենք բաց և թափանցիկ, ընդունել ենք արդարացի քննադատությունը, ինքներս ենք բացահայտել շատ խնդիրներ»,- շեշտեց կառավարության ղեկավարը:Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ մեզ մոտ առկա է որակյալ աշխատատեղերի սակավություն, իսկ արտագաղթը և աղքատությունը շարունակում են մնալ առաջնային լուծում պահանջող խնդիրներ:

Որպես հաջորդ առաջնային խնդիր գործադիրի ղեկավարը նշեց, որ մեզ դեռևս չի հաջողվել ամբողջությամբ արմատախիլ անել կոռուպցիան, ստեղծել տնտեսավարողների համար մրցակցային հավասար պայմաններ։Տնտեսության մեջ գերիշխող դիրքի չարաշահումը շարունակում է մնալ հաճախ հանդիպող երևույթ: Դեռևս ցածր է հասարակության վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ։

«Կառավարության ծրագիրը նպատակ ունի լուծելու այս խնդիրները։ Այս պայմաններում մեզ անհրաժեշտ է բեկումնային զարգացում: Զարգացում, որի հիմնական գրավականը լինելու է մեր սեփական ուժերին ապավինելը և ներքին ռեսուրսների մոբիլիզացիան»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։Նա նաև շեշտեց, որ հենց այս խնդիրներից են բխում կառավարության ծրագրի երեք հիմնական առաջնահերթությունները՝ տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում