Հայաստանի ազգային ընտրանին զիջում է դիրքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հերթական վարկանշային աղյուսակը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովFIFA.com-ը, Հայաստանի ազգային ընտրանին զիջել է դիրքերը` զբաղեցնելով 44-րդ հորիզոնականը 601 միավորով: Փետրվարին հրապարակված աղյուսակում ազգային հավաքականը 41-րդ էր: Դա ռեկորդային ցուցանիշ էր:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Աշխարհի չեմպիոնները պահպանել են իրենց վարկանիշը եւ ունեն 1561 միավոր: Երկրորդ տեղում Նիդերլանդներն են` 1379 միավորով: Եռյակը եզրափակում է Գերմանիան` 1332 միավորով:

Հայերեն