6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Սերբիայի հետ ընկերական խաղում: Խաղի 15-րդ րոպեինհաշիվը բացեց Սերբիայի հավաքականը: Գոլի հեղինակ է դարձելԶդրավկո Կուզմանովիչը: 30-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց:
Հանդիպումն ավարտվեց: 2:0 հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականը: Փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին հետևեք Կանադա – Հայաստան հանդիպման օնլայն ռեպորտաժին:
---
93-րդ րոպե: Խաղն ավարտված է
93-րդ րոպե, Հայաստանի հավաքականը անհաջող իրացրեց անկյունայինը:
90-րդ րոպե, եզրային մրցավարն ավելացրել է 3 րոպե,Հանդիպումը մոտենում է ավարտին, թիմերը ծավալել են դիրքային պայքար առանց վտանգավոր պահերի
84-րոպե` Յովանովիչը վտանգավոր հարված կատարեց, շեղ էր
81-րդ րոպե` Յուսպաշյանի հարվածից հետո գնդակը սլացավ ուղղահայաց դարպասաձողին կողքով
78-րդ րոպե` Վերջին րոպեները անցնում են մեր տղաների առավելությամբ
76-րդ րոպե` Ղազարյանը և Վալտեր Պողոսյանը կարող էին գրավել սերբերի դարպասը: Դարպասապահը վստահ խաղաց
74-րդ րոպե` Կուզմանովիչը կենտրոնով մոտեցավ տուգանային հրապարակին և հարվածեց ուղիղ Գրիգոր Մելիքսեթյանի վրա
69-րդ րոպե` Վալտեր Պողոսյանը և Ղուկաս Պողոսյանը փոխարինեցին Հովհաննես Համբարձումյանին և Էդգար Մալաքյանին
62-րոպե` Սուր գրոհ կազմակերպեցին մեր ֆուտբոլիստները, կրկին դիպուկ հարված չկա
60-րդ րոպե` Հայաստանի ընտրանին ունի որոշ տարածքային առավելություն, սակայն սերբերը վստահ են խաղում պաշտպանությունում
56-րդ րոպե` Գևորգ Ղազարյանի հարվածից հետո գնդակը անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով
46-րոպե` Երկրորդ խաղակեսը մեկնարկեց
Փոոփխություներ տեղի ունեցան Հայաստանի հավաքականի կազմում: Արթուր Սարկիսովին և Մասիս Ոսկանյանին փոխարինեցին Կամո Հովհաննիսյանն ու Դավիթ Մանոյանը:
Հայաստանի հավաքականը արդեն խաղադաշտում է:
Առաջին խաղակեսն ավարտված է: 2:0 հաշվով հաղթում է Սերբիայի հավաքականը
44-րոպե` Խաղակեսի վերջնամասում մեր տղաները ակտիվացան, սակայն ոչ Մալաքյանի, ոչ Մկրտչյանի հարվածներն իրենց նպատակին չհասան
37-րոպե` Յուսպաշյանը փորձեց գրավել դարպասը անկյունայինի խաղարկումից, բայց գնդակը հետ մղեց սերբ պաշտպանը
35-րոպե` Սերբ ֆուտբոլիստները վստահ պաշտպանվում են և թույլ չեն տալի մեր ֆուտբոլիստներին նույնիսկ հարվածել դարպասին
ԳՈԼ: 30-րդ րոպեին Բրոնիսլավ Իվանովիչը կրկնապատկում է հաշիվը, տուգանայինի խաղարկությունից հետո:
28-րոպե` Սերբերը շատ ակտիվ են գրոհում, հիմնականում ձախ եզրով և պարբերաբար սպառնալիներ են ստեղծում մեր դարպասի մոտ
26-րդ րոպե` Արթուր Սարկիսովը ակտիվ է գործում աջ եզրում, սակայն կորցնում է գնդակը:
23-րոպե` Հովհաննես Համբարձումյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, այնտեղ մեր թիմի երկու ֆուտբոլիստ պարտվեցին սերբերին օդային մենամարտում:
22-րդ րոպե` Հայաստանի ընտրանին փորձում է հավասարեցնել հաշիվը սակայն վճռորոշ հարվածի գործը չի հասնում:
20-րպոե` Ալեքսանդր Կոլարովը իրացրեց տուգանային հարվածը, Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը
18-րդ րոպե` Արթուր Յուսպաշյանը հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, Կահրիմանը տեղում էր
15-րոպե` ԳՈԼ Զդրավկո Կուզմանովիչ
Ձախ թևով սլացիկ գրոհը ավարտվեց Կուզմանովիչի դիպուկ հարվածով
13-րդ րոպե` Անկյունայինի խաղարկումից հետո Բրանիսլավ Իվանովիչը գլխի հարվածով նպաստավոր դիրքից հարվածեց, փայլուն խաղաց Մելիքսեթյանը
8-րդ րոպե` Սերբ ֆուտբոլիստները հանդիպման մեկնարկից ունեն տարածքային առավելություն
4-րդ րոպե` Կրկին անկյունային մեր դարպասի մոտ, կրկին շեղ հարված սերբերի կողմից
3-րդ րոպե` Սերբիայի հավաքականը անհաջող իրացրեց անկյունայինը
Հնչեցին Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը: Հանդիպումը մեկնարկեց
Ներկայացնում ենք մրցող թիմերի կազմերը`
ՀԱՅԱՍՏԱՆ. 1. Գրիգոր Մելիքսեթյան, 5 Ռոբերտ Արզումանյան, 13. Վարազդատ Հարոյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 7. Գագիկ Դաղբաշյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Մասիս Ոսկանյան, 9. Էդգար Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան, 3, Արթուր Յուսպաշյան, 11. Արթուր Սարկիսով:
ՍԵՐԲԻԱ. 12. Դամիր Կահրիման, 6. Բրանիսլավ Իվանովիչ, 20. Նենադ Սուբոտիչ, 11. Ալեքսանդր Կոլարով, 5. Ռադոսան Պետրովիչ, 22. Զդրավկո Կուզմանովիչ, 10.Միլոշ Նինկովիչ, 7. Զորան Տոշիչ, 8. Բոշկո Յանկովիչ, 25. Լազար Մարկովիչ:
Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ. Սկսում ենք Սերբիա – Հայաստան ընկերական հանդիպման օնլայն ռեպորտաժը
Ինչպես փոխնացում է «Արմենպրես»-ը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այս հանդիպմանը ընդգրկել է դարպասպահ Գրիգորի Մելիքսերյանին (1), պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյանին (5), Վարազդատ Հարոյանին (13), Հովհաննես Համբարձումյանին (19), Գագիկ Դաղբաշյանին (7), Կառլեն Մկրտչյանին (6), Մասիս Ոսկանյանին (8), Էդգար Մալաքյան (9) , Գեւորգ Ղազարյանը (10), Արթուր Յուսպաշյանին (3), եւ հարձակվող Արթուր Սարկիսով (11):
Խաղին կարելի է հետևել առցանց`http://live.h1.am/հղմանը հետևելով: