Սպորտ

Կարեն Աղամալյանը Հայաստանի բռնցքամարտիկների ելույթը դրական է գնահատում

2 րոպեի ընթերցում

Կարեն Աղամալյանը Հայաստանի բռնցքամարտիկների ելույթը դրական է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտիկների ելույթը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 21- 27-ը կայացած «Ստրանջա» բռնցքամարտի ավանդական միջազգային մրցաշարում դրական էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները ընդհանրապես մեդալ չեն նվաճել. այս անգամ երեք հայ մարզիկներ՝ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը եւ գերծանր քաշային Սերգո Պողոսյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Նրա խոսքով` Հայաստանի բռնցքամարտիկները մասնակցեցին խոշոր միջազգային մրցաշարի 28 երկրի, այդ թվում՝ Կուբայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի 160-ից ավելի մարզիկների մասնակցությամբ, մրցեցին ուժեղ մարզիկների հետ, ձեռք բերեցին անհրաժեշտ փորձ ապրիլին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայանալիք բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարին:

Նա ընդգծեց, որ իր համար կարեւորն Էր տեսնել մարզիկների ուժեղ եւ թերի կողմերը, նրանց ֆիզիկական վիճակը, որպեսզի հիմնական մրցաշարին նրանք մոտենան լավագույն մարզավիճակում:

Հայաստանի բռնցքամարտի թիմն արդեն մյուս կազմով կմասնակցի մարտին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք եւս մեկ միջազգային մրցաշարի, իսկ ներկայում ՀՀ բռնցքամարտի հավաքականը գտնվում Է Աբովյանում՝ ուսումնամարզական հավաքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում