Ռուբեն Հայրապետյանը Կիպրոսում կհետեւի Հայաստանի ազգային հավաքականի խաղին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Կիպրոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, Կիպրոսում ընդլայնված կազմով այս տարվա իր առաջին հավաքն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականը: Փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի է ունենալու ընկերական հանդիպում Սերբիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ, որին ներկա կլինի նաեւ ՀՖՖ նախագահը:

Հայերեն