Արաս Օզբիլիսը ևս միացել է Հայաստանի ազգային հավաքականին

2 րոպեի ընթերցում

ԼԻՄԱՍՈԼ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը միացել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը Կիպրոսում նախապատռրաստվում է հունվարի 28-ին և 29-ին կայանալիք Սերբիայի և Կանադայի ընտրանիների հետ հանդիպումներին: Ինչպես «Արմենպրես»,-ին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, թիմին են միացել նաև Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպաններ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, բելգիական «Ռուսելար»-ից՝ Մասիս Ոսկանյանը:

Փետրվարի 27-ի երեկոյան Լիմասոլ կժամանի նաեւ Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, իսկ մեկ օր անց' «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ազգային հավաքականին չի միանա բելառուսական ' «ԲԱՏԷ»-ի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով վնասվածք է ստացել:

Սերբիայի և Կանադայի ազգային հավաքականների հետ հանդիպումներից առաջ Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի ևս երկու մարզում' փետրվարի 27-ին` Երևանի ժամանակով ժամը 19:00-ին և փետրվարի 28-ին` ժամը 12:30-ին:

Օզբիլիզն այս հանդիպումների ընթացքում իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականում: «Այաքս»-ի կազմում հայազգի ֆուտբոլիստն իր վերջին երկու խաղերում դարձել է երկու գոլի և գոլային փոխանցումների հեղինակ: Օզբիլիսն աչքի էր ընկել Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղում, ինչպես նաև Հոլանդիայի առաջնության հերթական տուրի «էքսելսիոր»-ի հետ մրցավեճում:

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը