Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ընդլայնված կազմով հավաքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն ընդլայնված կազմով սկսեց իր այս տարվա առաջին հավաքը Կիպրոսում` նախապատրաստվելով փետրվարի 28-ին և 29-ին համապատասխանաբար Սերբիայի և Կանադայի ազգային ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին: Կանադայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումը կայանալու է ՖԻՖԱ-ի օրացույցով` ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, իսկ Սերբիայի ազգային հավաքականի հետ Հայաստանի ընտրանին հանդիպելու է կիպրոսյան միջազգային մրցաշարի շրջանակներում: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ապոլոնիա» հյուրանոցում: Հավաքականի անդամների հիմնական մասը, ինչպես նաև մարզչական շտաբը Լիմասոլ են ժամանել փետրվարի 26-ին: Փետրվարի 25-ին արդեն Կիպրոս են ժամանել Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը եւ Գրիգոր Մելիքսեթյանը: Կիպրոսում ինչպես մարզումների, այնպես էլ հանդիպումների համար չափազանց բարենպաստ եղանակ է:

Հայերեն

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր