1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության որակը Հայաստանում բավարար մակարդակի վրա չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին Արմավիր մարզի ՀՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ աշխարhում քիչ են պետությունները, որոնք ունեն ֆիզիկայի եւ մաթեմատիկայի սեփական դասագրքեր: «Դասագիրք գրելու համար պետք են ունակություններ, գիտելիքներ: Մենք ունենք լավ ֆիզիկոսներ եւ մաթեմատիկոսներ, սակայն գիրք գրելու ունակությամբ մասնագետներ չկան»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` այդ ոլորտում դեռեւս անելիքներ կան:Դասագրքերի որակը չի բավարարում եւ պետք է անընդհատ կատարելագործվել: Ավագ դպրոցն ավարտած երեխան չպետք է որեւէ խնդիր ունենա բուհ ընդունվելու համար, հակառակ դեպքում` այդ դպրոցում մենք խնդիր ունենք եւ պետք է փոխել մասնագետներին, որոնցով պետք է կրթության որակը երաշխավորված լինի: