70-ականների Երևանի խորհրդանիշերը նվիրաբերվեցին Երևանի պատմության թանգարանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվել է ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դրանք 70-ականների Երևանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երևանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե թղթապանակով, Երևանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը և 1978 թվականի՝ Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 1978-84 թթ. Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով ներկայացած առարկաների հեղինակը և համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:

Ցուցանմուշները հանձնվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը և այսօր նվիրում եք Երևան քաղաքի պատմության թանգարանին»,- նշել է քաղաքապետը:

«Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլինեին իմ սեփականությունը և կուրախացնեին միայն ինձ. այժմ դրանք հանրային սեփականություն են և կարող են պատմել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը և այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երևանի մասին»,- ասել է նկարիչը:

Հայերեն

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել