Իրավունք

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

1 րոպեի ընթերցում

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի հունիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ պետական բյուջեից 2025 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 20.6 մլրդ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 92.8 %:

Արթուր Պողոսյանը նշել է, որ 2024 թվականի համեմատ Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 14%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

Աճը հիմնականում պայմանավորված է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներով: Հաշվետու ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են աննախադեպ ծավալի փորձաքննություններ, մասնավորապես՝ հետազոտվել է 40.282 օբյեկտ, որոնց վերաբերյալ տրվել է 9.841 փորձագիտական եզրակացություն:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացված 6 միջոցառումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում