Իրավունք

«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում արձանագրվել է առերևույթ ֆիզիկական ներգործության և խուլիգանության 7 դեպք

1 րոպեի ընթերցում

«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում արձանագրվել է առերևույթ ֆիզիկական ներգործության և խուլիգանության 7 դեպք

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը հունիսի 5-7-ը հոբելյանական 10-րդ անգամ իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։

«Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել է խաղաղ, անվտանգ և առանց լուրջ միջադեպերի։

Եռօրյա միջոցառման ընթացքում արձանագրվել է առերևույթ ֆիզիկական ներգործության և խուլիգանության ընդամենը 7 դեպք․ արդեն կան բացահայտումներ»,– ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում