Հասարակական

Աննա Կոմորովսկայա. «Հայաստանում ջերմ եղանակի հետ մեկտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության առաջին տիկինները' Ռիտա Սարգսյանը եւ Աննա Կոմորովսկայան այսօր այցելեցին գյուղմթերքների Երեւանի N 2 հայկական շուկա:

Նրանք շրջեցին շուկայի տարածքով, Ա. Կոմորովսկայան ծանոթացավ հայկական բերք ու բարիքին: Նա համտեսեց չորացրած մրգեր, հայկական լավաշ: Շրջայցի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

«Զգում եմ, որ այստեղ ջերմ եղանակի հետ մեկտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահի տիկնոջը հյուրընկալության համար: Հայ-լեհական բարեկամության մասին բոլորը գիտեն: Հայերը Լեհաստանում, լեհերի շրջանում մեծ տեղ ունեն»,-ասաց Ա. Կոմորովսկայան' ավելացնելով, որ Լեհաստանում հայկական համայնք կա, եւ լեհական կողմի վերաբերմունքը հայերի նկատմամբ դրական է:

Լեհաստանի առաջին տիկինը նշեց, որ իր' Հայաստան այցի ժամանակ հնարավորություն ունեցավ տեսնել ոչ միայն հայկական մշակույթը, այլեւ կարողացավ այցելել այնպիսի վայրեր, որտեղ երեւում է հայերի իրական կյանքը: Նա եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց եւ ողջ հայ ժողովրդին մաղթեց ամենալավն ու բարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում