Սերժ Թանկյանը համերգ կտա «Թումո» կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով օգոստոսի 14-ին համերգային ծրագրով կլինի Երեւանում' ազդարարելու կենտրոնի բացումը:

Համերգը տեղի կունենա կենտրոնի բակում, որը հնարավորություն ունի ընդունելու 20 հազար հանդիսատեսի: Մուտքն ազատ է լինելու, կազմակերպիչները հատկապես ողջունում են երիտասարդ հանդիսատեսի մասնակցությունը: «Սա շատ լավ հնարավորություն է անմիջական, սերտ ու ազատ շփման համար, որը մենք ուզում էինք հաստատել երգչի ու հայ երիտասարդների միջեւ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց համերգի կազմակերպիչ' «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության ներակայացուցիչ Րաֆֆի Նիզիրբլյանը:

«Բոլորս գիտենք' սոցիալական եւ քաղաքական առումով ինչ վառ գործիչ է Սերժ Թանկյանը, ծանոթ ենք բնապահպանությանն ուղղված նրա գաղափարներին, եւ սա համարում ենք լավագույն ընտրությունը մեր կենտրոնի բացման համար»,-ասաց «Թումո» կենտրոնի մամուլի եւ հասարակայնությնա հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը:

«Երբ Լոս Անջելեսում լսեցինք «Թումո»-ի մասին, անմիջապես որոշեցինք համագործակցել»,-ասաց «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Արմեն Կուպելյանը' հավելելով, որ նա հանդես կգա 40-ից ավելի հայ դասական երաժիշտների նվագակցությամբ: «Շատ էինք մտածում' ինչպես անենք, որ ավելի շատ հանդիսատես ընդունենք. սա հարմար տարբերակ է. այս նախագծի վրա աշխատում ենք ավելի քան մեկ տարի»,- հայտնեց նա:

Սերժ Թանկյանն այժմ շրջագայությունների մեջ է, բայց ընդհատելու է եւ գալու է Հայաստան: Նա համերգի ընթացքում կկատարի իր վերջին' «elect The Dead Symphony» ալբոմից գործեր: Համերգի խմբավարը կլինի Ավստրալիայից հրավիրված Համիշ ՄըքՔիշը:

Համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել