Հասարակական

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ üուադ Սինյորայի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ üուադ Սինյորայի հետ: Վարչապետ Սինյորան շնորհավորել է Հայաստանի դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, նաեւ` բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակիցները նշել են, որ իրավապայմանագրային դաշտն ու բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը հնարավորություն են ընձեռում հետագա փոխշահավետ համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում