ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 10-րդ հոբելյանական նիստին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը: Դրան մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ավետ Ադոնցը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, այլ պաշտոնատար անձինք: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, որի կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հանձնակատար Բենիտա üեռերո- Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Դիեգո Լոպեզ Գարիդոն, եվրոպական տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած Համագործակցության խորհրդի նիստին քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, դրա խորացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Է. Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ասել է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ: Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրել են իրենց բնագավառներում կատարվող քայլերի, կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին: Խորհրդի նիստում մանրամասն անդրադարձ է կատարվել Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, երկուստեք գոհունակություն է հայտնվել ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվել է, որ ծրագրի հնարավորությունների ընդլայնման զգալի հեռանկարներ գոյություն ունեն: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը: Եվրոպական կողմը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը, կարեւորելով հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների արագ վավերացումը եւ դրանց առանց նախապայմանների իրականացումը: Եվրոպացի բարձաստիճան պաշտոնյաները, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը եւ երկրի իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները, հայտնել են իրենց աջակցությունն այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Եվրոպական կողմի խնդրանքով` նախարար Է.Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նիստից հետո տեղի է ունեցել Է. Նալբանդյանի եւ Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարն ու Խ. Սոլանան քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր եւ մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի, Շվեդիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵՀ արտաքին հարաբերությունների ու ԵՀՔ հարցերով հանձնակատարի համատեղ մամուլի ասուլիսը: ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասել, որ ԵՄ-ն ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ հույս ունի, որ կողմերը դրանք արագորեն կվավերացեն ու կյանքի կկոչեն` հարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր խոսքում Բենիտա üեռերո-Վալդները կարեւորել է 100 մլն եվրոյի չափով ԵՄ կողմից Հայաստանին մակրոէկոնոմիկ աջակցության տրամադրման նախաձեռնությունը` որպես ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող քայլ: Նա նաեւ որպես լիակատար հաջողություն է բնորոշել ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում: Նույն օրը` առավոյան, Է. Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ- վրացական երկկողմ օրակարգի հարցերին: Հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար üասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: Է. Նալբանդյանը հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի առաջատար Wort թերթին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա