Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 85-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 29-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան):Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 85-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 29-ին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, քանի որ Ազգային արխիվը պաշտոնապես սկսել է գործել 1924թ-ի հոկտեմբերի 1-ին, այդ պատճառով հոբելյանական հիմնական միջոցառումները կանցկացվեն հենց այդ ամսին: Հոկտեմբերի 29-ին Երեւանում կանցկացվի ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը եւ «Արխիվների միջազգային խորհրդե-ի եվրասիական տարածաշրջանի 10-րդ կոնýերանսը: Հոկտեմբերի 30-ին հոբելյանական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքում կկազմակերպվի նաեւ միջազգային գիտաժողով «Արխիվային փաստաթղթերի պահպանության ապահովման բնագավառի նոր տեխնոլոգիաներըե թեմայով, որի ընթացքում կքննարկվեն արխիվային գործերի պահպանմանը վերաբերող հիմնախնդիրներ. իրենց փորձը կներկայացնեն մի շարք երկրների ներկայացուցիչներ: Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղրղզստանից եւ Լատվիայից: Նույն օրը կանցկացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն, թե վերջին 10-15 տարիների ընթացքում արխիվն ինչ հետաքրքիր փաստաթղթերով է համալրվել` կապված պետական մարմինների, հանրապետության նշանավոր գործիչների հետ: Հոկտեմբերի 31-ին հյուրերը կայցելեն Ս. Փարաջանովի տուն-թանգարան, Էջմիածին եւ Սարդարապատի հուշահամալիր:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա