ՀՀ վարչապետի մասնակցությամբ հանդիսավորապես բացվեց Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երեւանում հանդիսավորապես բացվեց «Հայ իրավական միտքը 21-րդ դարումե խորագրով Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը: Այն վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ վարչապետը կարեւորեց համաժողովի անցկացումը Հայաստանում եւ նշեց, որ ժամանակակից աշխարհը անընդհատ փոփոխվում է, եւ այդ փոփոխությունների արագությունը զգացվում է ամեն օր: «Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի շարժվելու այդ արագության հետ: Սա է մեր առաքելությունը՛ ապրել եւ գործել արագ փոփոխվող աշխարհում: Մենք պետք է կարողանանք գիտակցել, թե որոնք են վտանգավոր ազդեցությունները եւ փորձենք դրանցից խուսափելու լուծումներ գտնել: Պետություներն ու ազգերը այսօր մրցակցում են ոչ միայն ապրանքների եւ ծառայությունների, այլեւ գիտելիքի արտադրության մեջ: Ինտելեկտը դառնում է կարեւորագույն արժեքը ժամանակակից աշխարհում: Մեր իրավական նորմերը պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն հայկական պետության զարգացումը: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր գիտելիքը, եւ դրանով իսկ ձեւավորել նոր իրավական նորմերե,-ասաց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանի իրավական ոլորտում անելիքներ շատ կան, եւ այս համաժողովը լավ առիթ է՛ համատեղ ձեւակերպելու եւ կատարելու դրանք: Ապա ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը` հղված համաժողովի մասնակիցներին, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Կարեւորում եմ համաժողովի կազմակերպումը, որը հիմք կհանդիսանա Հայաստանի օրենսդրության բարեփոխմանը: Հարգելի իրավաբաններ, դուք նպաստում եք Հայաստանում իրավունքի գերակայությանը: Ձեր գործունությունը կարող է նպաստել Հայոց եղեռնի ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանըե: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձում ասված էր. «Հայոց անկախ պետականության զարգացումը եւ զորացումը անմիջապես կապված է քաղաքացիական պետության եւ ժողովրդավարական արժեքների շարունակական ամրապնդման ու արմատավորման հետ: Այդ գործընթացում մեծ է նաեւ ձեր` իրավաբաններիդ դերը: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են բարձր արհեստավարժություն, սկզբունքայնություն, ազնվություն եւ, իհարկե, համառ աշխատանք: Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի իրավական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանըե: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւս ուղերձով ողջունել էր համաժողովի կազմակերպիչներին: «Դուք պետք է նպաստեք մեր պատմական հայրենիքում օրենքի ամրապնդմանն ու կիրառմանը: Ձեր ընկերակցությունը կնպաստի մեր համազգային խնդիրների լուծմանըե,-ասված էր հայրապետական ուղերձում: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի նպատակն է համախմբել հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժը, վերհանել եւ քննարկել գիտակրթական ու մասնագիտական համահայկական նշանակության իրավաբանական խնդիրները, ինչպես նաեւ ստեղծել իրավաբանների համահայկական ընկերակցություն: «Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր իրավական հիմքը համապատասխանի եվրոպական չափանիշներին: Մենք ուզում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ անարդարությունն իսպառ կբացակայի, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանված կլինենե,- ասաց Հ. Հակոբյանը: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքով, համաժողովին քննարկվելու են եւ միջազգային, եւ Հայաստանին առնչվող խնդիրներ: «Անկախ այն հանգամանքից, թե հայ իրավաբանը որ երկրում է բնակվում, նա իր առջեւ ունի խնդիրներ, որոնք համազգային բնույթ են կրում: Եվ որպեսզի դրանք լուծվեն, նախ եւ առաջ պետք է ճշգրտվեն դրանց շրջանակները, լուծման եղանակները: Համաժողովի ընթացքում հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու ենքե,- ասաց Գ. Դանիելյանը: Նշենք, որ համաժողովը կանցկացվի մինչեւ սեպտեմբերի 21-ը, մասնակցում են ավելի քան 60 հայ իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներից` ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Արգենտինա, üրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Լիբանան, շուրջ 100 իրավաբան Հայաստանից, 10-ը` ԼՂՀ-ից:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան