3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Երեւանի քաղաքապետարանի «ՀայArtե մշակութային կենտրոնում այսօր տեղի ունեցավ անվանի նկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսի բացումը: Այն համատեղ նախաձեռնել էին Սփյուռքի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանի «ՀայArtե մշակութային կենտրոնը: Էդվարդ Սասունը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է հայրենիքից դուրս, որը փորձում է կամրջել Արեւելքն ու Արեւմուտքը, դասական ավանդույթն ու դրա մերօրյա փոխակերպումները: «Այս ցուցահանդեսում ներկայացված են վերջին 2 տարիներին կատարած աշխատանքներս: Նկարներս բազմաժանր են` դիմանկար, բնանկար եւ այլն: Ես Հայաստանում անհատական ցուցահանդեսով ներկայացել եմ 2 տարի առաջ: Այս ցուցահանդեսին ես ընտրել եմ 65 աշխատանքներե,- նշեց Էդվարդ Սասունը: «Այսօր մեզ բոլորիս միավորել է Էդվարդ Սասունը, որի աշխատանքները ինքնին խոսում են նկարչի մասին: Նա միշտ պահել է հայի ոգին ու բնավորությունըե,- նշեց «ՀայArtե մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Էդվարդ Սասունը հավատարիմ է մնում հողին ու ջրին: Նա միշտ զարմացնում է իր կտավներում օգտագործված գույներով, որոնց մեջ կա հոգու մեծ խռովք, բայց դրանք զարմանալիորեն նուրբ ենե,- իր զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք գործ ունենք վառ անհատականության հետ: Արվեստը նման է կյանքի. այն արվեստն է հարատեւում, որը առողջ է ու բարի: Եվ այդ արվեստը շրջում է ամբողջ աշխարհով, մտնում ամեն մի տուն: Եվ վստահաբար կարող ենք ասել, որ այդպիսին է Էդվարդ Սասունի արվեստըե,- ավելացրեց արվեստաբան Շուշան Ռշտունին: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ տարբեր երկրներում ապրող շուրջ 100 հայ անվանի իրավաբաններ, որոնք Հայաստան են այցելել մասնակցելու իրավաբանների համահայկական առաջին համաժողովին: Փաստորեն, մշակութային այս միջոցառմանը համաժողովի առաջին կետն է: Երեկոյին հատուկ մանրապատումով մասնակցեց «Միհրե պարային թատրոնը (թեման` «Սասնա ծռերե), իսկ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւիկ Բաղդասարյանի ýլեյտայի հնչյունների ներքո յուրօրինակ երկխոսության մեջ մտան մարդը, գեղանկարչությունը եւ երաժշտությունը: Մշակութային այս երեկոն դարձավ Հայրենիք- Սփյուռք կապերի ինքնատիպ դրսեւորումներից մեկը: Ի դեպ, Էդվարդ Սասունը (Ավագյան) ժամանակակից իրապաշտական գեղանկարչության ներկայացուցիչն է: Ծնվել է 1955 թ-ին ՀՀ Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում` Սասնո երկրից գաղթած մտավորականների գերդաստանում: 1999 թ- ին նա անհատական ցուցահանդես է ունեցել Բանգկոկի ազգային պատկերասրահում:2000 թ-ին EuropArt-2000 միջազգային ցուցահանդես Ժնեւում, իսկ 2001-ին Թաիլանդում արտասահմանցի 6 նկարիչների ցուցահանդես Թավիբու պատկերասրահում: