Լի Կուան Յուն. «Եթե Հայաստանն ուզում է մրցունակ երկիր դառնալ, պետք է հետեւի ամերիկյան մոդելինե

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե Հայաստանն ուզում է մրցունակ երկիր դառնալ, ամերիկյան մոդելն այն մոդելն է, որին պետք է հետեւելե,- վստահություն հայտնեց Սինգապուրի նախկին վարչապետ, ավագ նախարար Լի Կուան Յունը` Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի 12-րդ` ընդլայնված նիստի ընթացքում: Նա, ելույթ ունենալով խորհրդի նիստին եւ պատասխանելով բոլոր հարցերին, խորհուրդ տվեց հաջողության հասնելու համար հենց սկզբից նկատի ունենալ գտնվելու վայրը, գործելու տիրույթը. արդյոք այդ տիրույթը ներառում է հարեւաններին, ԱՊՀ-ն, Արեւելյան Եվրոպան եւ այլ զարգացած երկրներ: «Ձեր լավագույն հեռանկարները կախված են տարածաշարջանում կտրուկ աճ արձանագրելու եւ առաջ անցնելու հետ: Ձեր հարեւաններն այնքան էլ զարգացած չեն կտրուկ աճ ապահովելու համար, դուք կապ հաստատեք Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Արեւելյան Ասիայի հետ, որովհետեւ դա է ապագայի տարածաշրջանըե,-ընգծեց Սինգապուրի նախկին վարչապետը: Նա համոզված է, որ առաջադեմ գաղափարների աղբյուրն ԱՄՆ-ն է: «Ես կարծում էի, որ Եվրոպան է, բայց Եվրոպան հետ է ընկնում: Եթե Հայաստանն ուզում է մրցունակ երկիր դառնալ, ամերիկյան մոդելն այն մոդելն է, որին պետք է հետեւելե,-ասաց նա: Նա Մեծ Բրիտանիայում է սովորել, միշտ հետեւել է բրիտանական մոդելին, սակայն այժմ տեսնում է, թե ինչպես է փոխվում Մեծ Բրիտանիան եւ ինչպես է կորցնում իր նախկին դիրքերը միայն այն պատճառով, որ չի ցանկանում ձերբազատվել հին կաղապարներից: «Այս դարում մենք կտեսնենք նորարարության մեծ ծավալ, դարը փոխվել է, էլ ավելի կփոխվիե,-վստահ է Սինգապուրում ավելի քան երեք տասնամյակ գործադիր իշխանությունը ղեկավարած Լի Կուան Յունը: Պետք է ստեղծել մի բան, որ հարեւանները չունեն: «Ես արդյունավետ կառավարման ստանդարտներ ստեղծեցի, արմատախիլ արեցի կոռուպցիան: Այլ կերպ ասած` մենք որոշեցինք դառնալ առաջին աշխարհի օազիս երրորդ աշխարհում. միայն ենթակառուցվածք չի ակնկալվում, պետք է կրթել ժողովրդին: Ձեզ մոտ նույնը չէ, ձեր վարքագիծն արդեն առաջին աշխարհի ստանդարտներին համապատասխանում է: Դուք ունեք հին քաղաքակրթություն: Պետք է հասկանալ միայն ինչպես պիտանի դառնալ աշխարհի համարե,-խորհուրդ տվեց նա: Նա խորհուրդ տվեց հզոր ինտերնետ կապ ապահովել, որը կփոխի մարդկանց մտածողությունը երկրում: Ըստ նրա` առաջին օտար լեզուն պետք է լինի անգլերենը, ներկայումս բոլոր նոր տվյալների պահոցները գոյանում են անգլերեն: «Վրաստանը չի օգնի Հայաստանին իր խնդիրների պատճառով, Ադրբեջանը չի օգնի, Իրանը պատժամիջոցների տակ է, պետք է ցատկել դրանց վրայով: Ինչպես ցատկել, եթե ծով չունեք, արտգործնախարարը պետք է բարեկամանա սեւծովյան տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի ապահովվի անսահմանափակ մատչելիություն դեպի Սեւ ծովե,-նկատեց նա: Սինգապուրի նախկին վարչապետը խորհուրդ տվեց Հայաստանին հենվել ԱՄՆ-ի սփյուռքի վրա, սեւեռել ջանքերն այդ հարթության վրա: «Դուք ԱՄՆ-ում ճանաչված եք, նույնքան հարգանք եք վայելում, որքան հրեաները. բոլորը գիտեն, որ հրեաները խելացի են, եթե ձեր մասին նույն կերպ են խոսում, ուրեմն դուք էլ եք խելացիե,- ասաց նա: Լրագրողի հարցին` ինչից սկսել պայքարը կոռուպցիայի դեմ, Լի Կուան Յունը համոզմունք հայտնեց, որ պետք է սկսել առաջնորդից: Նա նկատեց, որ նշանակություն չունի` աստիճանաբար են ընթանում բարեփոխումները, թե միանգամից, պետական սեկտորո՞վ են դրանք առաջնորդվում, թե՞ մասնավոր: «Մենք հաջողություն ունեցանք, քանի որ ժողովուրդը հասկացավ, որ մեր առաջնորդած զարգացումը բոլորի շահն էե,- ասաց նա: «Ո՞րն է Ձեր խորհուրդն արտաքին քաղաքականության հարցերում. «Ոչ պատերազմ, ոչ խաղաղությունե իրավիճակում գտնվող տարածաշրջանում ինչպե՞ս կարելի է կիրառել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Սինգապուրին հաջողություն բերած Ձեր առաջադրած քայլերըե «Արմենպրեսե-ի հարցին ի պատասխան Սինգապուրի նախկին վարչապետը նշեց, որ շատ դժվար է խոսել այդ թեմայով, քանի որ քաջատեղյակ չէ, թե «որքան խորն է թշնամության նախապատմությունը Հայաստանի մոտե: «Ցեղասպանության մասին ես գիտեմ, բայց մեզ հետ նման բան չի եղել. անկախ այն ամենից ինչ եղել է անցյալում` ապագան ավելի մեծ կարեւորություն պետք է ունենա ձեզ համար: Պարտադիր չէ ընկերություն անել հարեւանների հետ, բայց պատշաճ հարաբերություններր պետք է ունենալ խաղաղություն եւ կայունություն ապահովելու համարե,-ասաց նա: «Մեր վիճակն էլ հեշտ չէ, եւ հյուսիսից եւ հարավից շրջապատված ենք իսլամ ժողովուրդներով, մենք հաջողություն ունեցանք, որովհետեւ դուրս ցատկեցինք այդ տարածաշրջանից: Մենք նրանց առիթ չենք տալիս մեզ հետ վիճաբանելու, մենք ունենք բավարար ուժեր եւ հարկ եղած դեպքում կարող ենք մեզ լավ պաշտպանելե,-նշեց Լի Կուան Յունը:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան