Տ.Սարգսյան. «Ազգային մրցունակության հիմնադրամը նոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պետությանը մասնավոր հատվածի հետ իրականացնել լուրջ ծրագրերե

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն իր աշխատանքն սկսեց մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի վրա, դա դարձավ հիմնական գաղափարախոսություն եւ ձեավորվեց նոր դոկտրին: Ազգային մրցունակության հիմնադրամը նոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պետությանը մասնավոր հատվածի հետ իրականացնել լուրջ ծրագրեր` աշխահին ցույց տալու հայության եւ Հայաստանի դերն այսօր եւ ապագայումե,-ասաց ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի 12-րդ` ընդլայնված նիստի ընթացքում: Նրա խոսքերով` նիստի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ, ավագ նախարար Լի Կուան Յունը, եւ բացառիկ հնարավորություն է հիմնադրամի համար անցկացնել քննարկումներ այն հարցերի վերաբերյալ, որոնք խորհրդի ուշադրության կենտրոնում են: «Սա նաեւ հնարավորություն է մեզ համար ներկայացնելու հիմնադրամի առաքելությունը: Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում, ինչպիսին են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, եւ պետություն- մասնավոր համագործակցության շնորհիվ ինչպես կարող ենք ավելացնել ազգի մրցունակությունըե,-ասաց երկրի գործադիր մարմնի ղեկավարը: Նա ընդգծեց, որ կայացված է համաձայնությունը` ազգային մրցունակության խորհրդի գործունեության սուբյեկտը հայկական աշխարհն է: Հայաստանի Հանրապետության հիմնական առանձնահատկություններից է, որ այստեղ բնակվում է հայ ժողովրդի միայն մեկ երրորդը, իսկ երկու երրորդը սփռված է աշխարհով մեկ, բայց աշխարհասփյուռ հայության զգալի մասն իր տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական հետաքրքրությունների կենտրոն համարում է մայր հայրենիքը` ապրելով արտասահմանում, բայց իրենց առանցքային հետաքրքրությունների կենտրոն ընդունելով Հայաստանը: Նրանց տնտեսական, քաղաքական, մշակութային գործունեությունն առնչվում է մեր կյանքի հետ: Հայկական աշխարհում անհրաժեշտ էին աշխատելու արդյունավետ գործիքներ, քանի որ իշխանությունների լիազորությունները տարածվում են միայն երկրի տարածքում, եւ անհրաժեշտ էր ստեղծել նոր գործիք, որը կկարողանար աշխատել հայկական աշխարհում: «Այդ գործիքը մեզ համար դարձավ հանրապետության նախագահի հովանու ներքո ձեւավորված խորհուրդը, որը կազմված է 13 անձից` վեցը ներկայացնում են ՀՀ-ն, վեցը` մասնավոր հատվածը, մեկը` միջազգային դոնոր կազմակերպությունների շահերը: Մենք ունենք հայեցակարգ, թե ինչպես ենք աշխատելու հայկական աշխարհում` ավելացնելով հայկական աշխարհի մրցունակությունը` դրանով իսկ նպաստելով Հայաստանի Հանրապետության մրցունակության ավելացմանըե,-ասաց Տ.Սարգսյանը: Ըստ նրա` հեռահար եւ կարեւորագույն նպատակն այդ ռազմավարության ներքո կայանում է նրանում, որ կրթական համակարգը 21-րդ դարում դիտարկվում է որպես ազգային կարողությունների ավելացման, ուժեղացման եւ ընդլայնման ամենահուսալի հենք, եւ դա ազգային մրցունակության խորհրդի հիմնական թիրախն է: Կիրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն ազգի ինտելեկտուալ կարողությունների ընդլայնմանը եւ խորացմանը: «Երկրորդ ուղղությունը, որտեղ նպատակ կա իրականացնել բեկումնային ծրագրեր միջին ժամկետում, առողջապահական համակարգն է. մենք փորձելու ենք ձեւավորել այնպիսի առողջապահական համակարգ, որն իր որոշ ոլորտներում համահունչ կլինի աշխարհի լավագույն չափանիշերին: Կարճաժամկետ եւ արագ արդյունք տվող ծրագիրը զբոսաշրջության զարգացման ոլորտում է, որն իր առաջին քայլերն անում է` հիմնվելով նրա վրա, որ զբոսաշրջային հոսքերն ապահովվում են սփյուռքահայերի միջոցով, բայց նպատակ կա այդ պլատýորմն օգտագործել եւ դառնալ համաշխարհային զբոսաշրջային կենտրոն, որպեսզի Հայաստան այցելեն ոչ միայն հայերը, այլ օտար ազգերը: Հասկանալի է, որ այս երեք ուղղությունները բավարար չեն, որ մենք մեր հայկական աշխարհը ձեւավորենք, բայց դեռեւս մեր կարողությունները մեզ հնարավորություն չեն տալիս, որ տարածվենք նաեւ այն ոլորտներում, որտեղ մենք ունենք հարաբերական առավելություններ: Եթե մոտակա երեք տարիների ընթացքում այս ոլորտներում մենք կարողանանք արձանագրել մեր ներուժի ուժեղացում, նպատակների իրականացում եւ հաջողություններ, բնականաբար, մեր կարողությունները մեզ հնարավորություն կտան արդիականացնել նաեւ այլ ծրագրերե,-նկատեց ՀՀ վարչապետը: «Մեր հիմնական նպատակը բեկումնային զարգացում ապահովելն է դեպի մրցունակ Հայաստան, եւ իբրեւ թիրախ ունենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ կայուն զարգացումըե,-իր խոսքն սկսեց Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Երեք ոլորտների վրա կենտրոնանալով` զարգացում ապահովելու ամենակարեւոր մեխանիզմը ներդրումային ծրագրերի մշակումն է, որոնք կատալիզատորի դեր են խաղալու: Նա տեղեկացրեց, որ զբոսաշրջային ոլորտում մի քանի խումբ նախաձեռնություններ են առաջնային, եւ արդեն ընթացքի մեջ գտնվող «Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցումե ծրագիրը: Առողջապահության ոլորտում իրականացվում են միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման, կրթության ոլորտում` կրթության եւ գիտության մրցունակության կենտրոնի ստեղծման ծրագրեր: Այս ծրագրերը մաս են կազմում պետության ծրագրերի եւ մրցունակության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեն, անմիջապես վերահսկվում են հիմնադրամի կողմից եւ ներուժ ունեն ինչպես իրենց, այնպես էլ հարակից ոլորտներում խթանել առավել լայնածավալ զարգացում: Թիրախային ծրագրեր մշակելով նպատակ կա հասնել համապարփակ եւ կտրուկ զարգացման, որն այլապես առավել դանդաղ տեմպերով պետք է ընթանա: Նիստում քննարկվեցին Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, ներկայացվեց համահայկական ցանցի ստեղծման եւ զարգացման նախագիծը, հաստատվեց մրցունակության հիմնադրամի ծրագրային հաշվետվությունը, կանոնադրությունը եւ գործառնական ընթացակարգերը: Նշենք, որ խորհրդի անդամներ են նաեւ ՀՀ նախագահի տնտեսական հարցով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ýինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Մասնավոր հատվածը ներկայացնում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռում գործունեություն ծավալող անձինք: Միջազգային դոնոր կազմակերպությունների շահերը խորհրդում ներկայացնում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան