Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Խաղաղության միջազգային օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից նշվում է որպես Խաղաղության միջազգային օր: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի-Մունը` նշելով, որ Խաղաղության միջազգային օրը հրադադարի եւ բռնությունից զերծ լինելու համընդհանուր կոչ է: «Ժամանակն է անդրադառնալ պատերազմի սարսափներին ու ծախսերին եւ հակամարտությունները խաղաղ կերպով լուծելու մեր պարտականությանը: Հակամարտության զոհերի մեծ մասը անզորներ են` անմեղ քաղաքացիներ, հայրեր, մայրեր, երեխաներե,-նշել է գլխավոր քարտուղարը: Պատերազմող կողմերը, զորահրամանատարները, զենք մատակարարողներն ու նրանց հովանավորները, ըստ նրա, շարունակում են կյանքի հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: «Խաղաղության այս միջազգային օրը ես նրանց` բոլորին, հիշեցնում եմ, որ այլ` ավելի լավ ճանապարհ կա: Դա խաղաղության ուղին է: Մեզ պետք է ոգեւորի այն, որ պատերազմներ ազգերի միջեւ ավելի սակավ են լինում: Դիվանագիտությունն ու բանակցությունները դառնում են ավելի նախընտրելի: Պատմությունն ապացուցում է. եթե կա բավարար ցանկություն, խաղաղությունը կարող է գերակայել, անգամ եթե պետությունները պառակտված են ներքին տարաձայնություններիցե,-նշել է Պան կի-Մունը` ավելացնելով, որ նաեւ հույս է փայփայում միջազգային համայնքի ատոմային զինաթափման թարմացված պարտավորության հետ: «Ահա, թե ինչու ես սկսեցի «Մենք պետք է զինաթափենքե քարոզարշավը: Քանի դեռ գոյություն ունեն նմանատիպ զենքեր, ոչ ոք ապահով չէ: Խաղաղության այս միջազգային օրը ես բոլորին ուղղված մի հասարակ ուղերձ ունեմ. մենք պետք է զինաթափվենք: Մեզ պետք է խաղաղություն: Ես ամբողջ աշխարհի մարդկանց կոչ եմ անում միանալ այս ուղղությամբ տարվող ջանքերինե,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան