3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մենք աշխատել ենք ազնվորեն, փորձել ենք մեր առջեւ դրված աշխատանքը կատարել ազնվորեն: Մեր առջեւ խնդիր չենք դրել բավարարել այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունը: Մենք փորձել ենք տալ հնարավորինս անաչառ զեկույց, գնահատականը կտա հանրությունըե,-ասաց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստանե խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին` անդրադառնալով 2008թ-ի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին: Ն.Զոհրաբյանն այդ հանձնաժողովի անդամ է եւ զեկույցի շուրջ բարձրացվող աղմուկը կապում է այս կամ այն քաղաքական ուժի կողմից սեփական ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձի հետ: «Մենք չենք տվել միայն այն հարցի պատասխանը, թե ում գործողությունների արդյունքում եղան մահերը, սակայն դա դուրս է խորհրդարանի լիազորությունների շրջանակիցե,- ասաց նա` հույս հայտնելով, որ երբ էմոցիաները կհանդարտվեն, երբ հասարակությունը եւ քաղաքական ուժերը շատ ավելի սթափ կգնահատեն իրավիճակը, զեկույցում կարող են գտնել շատ հարցերի հստակ պատասխաններ: Խմբակցության քարտուղար Արամ Սաýարյանը համոզված է, որ հանձնաժողովի զեկույցն օբյեկտիվ աղբյուր է, համապարփակ եւ ծավալուն, եւ պետք է տպագրվի ու տարածվի հանրության շրջանում: «Ժառանգությունե կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ խմբակցությունը որոշման նախագիծ է շրջանառության մեջ դնելու` առաջարկով ստեղծել նոր հանձնաժողով, որը կունենա նոր հնարավորություն եւ հետաքննություն իրականացնելու պատվիրակված լիազորություն: «Օրինաց երկիրե խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մարտիմեկյան հանձնաժողովի զեկույցը կարեւորագույն փաստաթուղթ որակեց` նշելով, որ հանձնաժողովն ավարտեց աշխատանքը, բայց գործընթացը շարունակվում է իրավապահների կողմից. «Ոչ թե այդ էջը փակված չէ, այլ էջը բաց է մնում անելիքներ ունեն իրավապահներըե: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւս մեկ անգամ նշեց, որ ՀՅԴ-ն զեկույցին կցել է հատուկ կարծիք, ու թեեւ այն բալանսավորված փաստաթուղթ է, բայց չի կարող բավարարել բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Այնպիսի երեւույթի մասին, որը սարսափելի հարված է ազգային անվտանգությանը, ցանկացած զեկույց չէր կարող լիարժեք բավարարել բոլոր կողմերի շահերը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, որ մամուլն հասարականության ուշադրությունը շեղել էր այն հանգամանքի վրա, իբր` հանձնաժողովը հետաքննելու եւ բացահայտումների լիազորություն ունի, բայց դա այդպես չէ: Հանձնաժողովն այլ լիազորություններ ուներ, եւ զեկույցից հետո դրվատանքի խոսքերն ուղվված էին կատարած աշխատանքին: