Առաջիկա օրերին տեղումների քանակը կպահպանվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ (թղթ.Հասմիկ Գեւորգյան):«Այս տարվա հունիս, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով, մնացած ամիսները դիտվել են նորմայի սահմաններում, որոշ օրերի նույնիսկ արձանագրվել են ջերմաստիճանային բացասական շեղումներե, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայպետհիդրոմետե ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, հատկապես հորդառատ անձրեւներով էին ամառվա ամիսներն ու դրանց ուղեկցող 25-29 մ/ վրկ արագությամբ քամիները: Հատկանշական է եղել նաեւ Արթիկի տարածաշրջանում վերջերս տեղացած 5-6 տրամագծով կարկուտը, որն զգալի վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների հացահատիկային ցանքատարածքների: Ըստ Զ. Պետրոսյանի, սեպտեմբերի առաջին տասնօրյակում օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով եւ մեկ աստիճանով բարձր անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ. տեղումների քանակը դիտվել է 1,5-2,5 անգամ նորմայից ավելի: Առաջիկա օրերին տեղումների քանակը կպահպանվի: Զ. Պետրոսյանը նշեց, որ սեպտեմբերի 20-24-ը հանրապետության արեւմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդառատ անձրեւներ, որոնք 20-ին եւ 23-ին որոշ վայրերում կգերազանցեն վտանգավորության սահմանը: Քամու ուժգնացում եւ կարկուտ չի սպավում: Սեպտեմբերի 20-ից օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, որը հովտային շրջաններում կտատանվի + 24 +25, լեռնային շրջաններում` +15 +16 սահմաններում: Ամենացածր ջերմասիճանները +4 +9 եւ առավելագույնը` +14-+19 սպասում են 23-ին եւ 25-ին: Սեպտեմբերի վերջին (27-29- ը) սպասվում է տեղումների դադար եւ օդի ջերմաստճանի բարձրացում: Ինչ մնում է հոկտեմբերին, մասնագետի խոսքերով այն կլինի ջերմաստիճանային մեղմ ýոնով, տեղումները նորմայի սահմաններում: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ օդի ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով, կավելանան նաեւ քամոտ օրերը, սակայն դրանց արագությունը էապես չի փոփոխվի: Երեւանում հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կդիտվի +14 աստիճանի սահմաններում (նորման +13)` առանձին օրերի այն կհատի նույնիսկ + 35-ի սահմանագիծը: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 30 մմ):

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան