Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր` 88-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին` «Էլի մեկ զոհե ներկայացմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոր` 88-րդ թատերաշրջանը սեպտեմբերի 20-ին կբացվի Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհե ներկայացմամբ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն Սպարտակ Դավթյանը, սեպտեմբերյան խաղացանկում ընդգրկված են նաեւ Թ.Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունեե, ü.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցըե եւ Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջանե ներկայացումները: Այն բոլոր հարցերին, թե Սունդուկյանի անվան թատրոնում նախորդ տարիների համեմատ ավելի քիչ նեկայացումներ են բեմադրվում, Սպ.Դավթյանը պատասխանեց, որ կառավարության հատկացրած միջոցներով իրենք իրականացնում են առավել ընգրկուն եւ մեծ նախագծեր, քան նախկինում եղել են: «2009-ին պետական միջոցներով պլանավորված է 75 ներկայացում` նախորդ մոտ 200-ի փոխարեն: Խոշոր ներկայացումներից է, օրինակ, հոկտեմբերին ներկայացվելիք «Մուսա լեռան 40 օրե- ը` Ա.Էլբակյանի բեմադրմամբ: Սա բավական մեծ ու ծախսատար նախագիծ է, որում ներգրավված են տասնյակ դերասաններե,- ավելացրեց նա: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ, այս տարվա ներկայացումներին հատկացվել է 45 մլն դրամի չափով գումար: Թատրոնի` առանց գեղարվեստական ղեկավարի երկարատեւ մնալը պայմանավորված է այդ պաշտոնում համապատասխան մարդու ընտրելու հանգամանքով: Սակայն գեղարվեստական ղեկավար չունենալը չի նշանակում, թե թատրոնն այլեւս չի գործում, ավելին` թատրոնն ունի գեղարվեստական խորհուրդ, որը ցանկացած նոր ներկայացում բեմ հանելիս այն նախօրոք դիտում է, ուսումնասիրում, թերությունները շտկում, այնուհետեւ միայն պրեմիերայի ներկայացնում: «Սունդուկյանի անվան թատրոնում այժմ հնարավորություն ունեն նոր գաղափարներ, թատերական նախագծեր իրականացնել նաեւ երիտասարդ ռեժիսորները` դրանցում ներգրավելով ավելի շատ երիտասարդ դերասաններիե,- ավելացրեց նա: Գեղարվեստական խորհրդի անդամ, դերասան Արմեն Մարությանի կարծիքով, ցանկացած թատրոն գեղարվեստական ղեկավար պետք է ունենա, սակայն նախ պետք է համոզվել, որ այդ պաշտոնում ընտրված մարդն իսկապես կկարողանա իր առաքելությունը մեծ պարտավորությամբ ու պատասխանատվությամբ կատարել: Սպ.Դավթյանը նշեց նաեւ, որ նոր թատերշրջանում թատրոնի հանդիսատեսին բավական հետաքրքիր եւ ընգրկուն խաղացանկային ներկայացումներ են սպասվում:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան