ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է տարածաշրջանային այցովՀայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Բեռնար üասիեին (üրանսիա): Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: