ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնելՀայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լ. Ամբերգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգը (նստավայրը` Թբիլիսի): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ: Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Դեսպան Լ. Ամբերգի խոսքով, Հայաստանի տնտեսության տպավորիչ աճը, քաղաքական կայուն իրավիճակն առաջընթացի եւ զարգացման լավ նախադրյալներ են ստեղծում: Նշելով, որ տնտեսական ոլորտում երկկողմ ցուցանիշները բավականին համեստ են, կողմերն ընդգծել են առավել համակարգված փոխգործակցության անհրաժեշտությունը: Դիվանագետն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ` երկու երկրների հարաբերություններն ավելի խորացնելու, հատկապես տնտեսության բնագավառում ակտիվ համագործակցություն ծավալելու նպատակով:

Հայերեն