ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղելմեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի Շառլ Ազնավուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Բացառիկ արվեստագետի եւ մեծ հայի Ձեր նկարագիրը ոգեւորել եւ ուժ է տվել բազմաթիվ մարդկանց: Դուք մեր ժողովրդի հպարտությունն եք, որի երգերով եւ հայրենասիրական կեցվածքով սերունդներ են հիացել: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթում եմ Ձեզ` իմ մեծ բարեկամին, քաջառողջություն, երկար եւ բեղմնավոր ստեղծագործական կյանքե: