1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայի Հանրապետությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ հանաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: