Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ  բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ: Մարզադաշտը կառուցվում է համայնքի և ՀՀ  կառավարության համատեղ ֆինանսավորմամբ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում։ Մարզադաշտի կառուցման համար ներդրվել է 35 միլիոն դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Նոր մարզադաշտում կտեղադրվեն նստարաններ և մարզասարքեր, կկառուցվի լուսավորության համակարգ, ինչպես նաև կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ։

Կարևորելով մասնակի բյուջետավորման ծրագրերը, Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ նախաձեռնությունը պատկանում է հենց բնակավայրի բնակիչներին։ «Նրանք են առաջարկում համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը, իսկ քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ ստացած նախագիծն իրականացվում է համայնքի և կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։ Մարզադաշտը ծառայելու է Վահրամաբերդի բոլոր բնակիչներին՝ ստեղծելով սպորտով զբաղվելու, ակտիվ ժամանցի և առողջ ապրելակերպը խթանելու նոր հնարավորություններ»,-ավելացնում են Ախուրյանի համայնքապետարանից։

Հայերեն

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2027-ին կնվազի 2.5 մլրդ դրամով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ