1 րոպեի ընթերցում
Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը Ֆրանսիայում թարգմանվել է ֆրանսերեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գրքի թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը։
«Երազկոտ, փիլիսոփա և բանաստեղծ Բադալ բադի ճամփորդությունների միջոցով այս գիրքը մեզ տանում է Հայաստանից դեպի աշխարհի տարբեր անկյուններ՝ հումորը, պոեզիան, իմաստությունն ու զարմանքը միահյուսելով։ Ուրախ ու զվարճալի թվացող այս հեքիաթը, խորապես խոսում է մարդկության, բարության և կենդանի աշխարհի գեղեցկության մասին»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում արված գրառման մեջ նշել է Խուրշուդյանը։
Նա խորին շնորհակալություն է հայտնել խմբագիր և հրատարակիչ Ժան-Ժակ Ավետիսյանին, Les Éditions Thaddée հրատարակչությանը՝ այդ հրաշքն իրականություն դարձնելու համար։