Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի
1 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով նոյեմբերի 4-ից երթևեկության փոփոխություն կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ կից ներկայացնելով սխեման։
Մասնավորապես՝ նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ:
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12 հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: