1 րոպեի ընթերցում
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է COP17-ի նախագահությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի նախարարական բանակցություններին և կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերին։
«Կարևորվել է Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ հատկապես վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ։ Հայաստանի համար այս համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով ընձառյուծի պահպանության և պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։