ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը
2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները բանակցություններ են վարում ռուսական դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերի շուրջ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջոցառման շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունների միջև բանակցություններ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ։ Կգտնվի միջոց, որը թույլ կտա ապահովել մատակարարումները», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի ընկերությունների դեմ պատժամիջոցների պայմաններում մատակարարումների խնդիրների մասին հարցին։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են, այդ թվում, նավթամթերքի մատակարարումների հարցը։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը, Մոսկվան հաստատել է պատրաստակամությունը նավթ և նավթամթերք մատակարարելու ԱՄՆ-ի և աշխարհի շուկաներ։
Նովակը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանն սկսում է դիզելային վառելիքի արտահանման արգելքը չեղարկել պլանավորված ժամկետներից շուտ, պատրաստ է հոկտեմբերին մատակարարել 300 հազար տոննա, նոյեմբերին՝ 500 հազար տոննա, դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա դիզելային վառելիք, իսկ հեռանկարում այդ ծավալը հասցնել ամսական մինչև 3 միլիոն տոննայի։
Վաշինգտոնի վարչակազմն ԱՄՆ պատժամիջոցների ցանկից հանում է աշխարհի շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների արգելքը մինչև 2027 թ. ապրիլի 7-ը: