Աշխարհ

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկին հարցրել է՝ արդյոք նա Starlink արբանյակային ինտերնետ կապի հարցում «քաղաքականություն է խաղում» Ուկրաինայում։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ` այս մասին Սիկորսկին գրառում է կատարել X հարթակում։ 

Լեհաստանը հայտարարել է, որ վճարում է Կիևի Starlink-ի բաժանորդագրության համար։

«Հեյ, Իլոն Մասկ, մեծ մարդ, նորի՞ց եք քաղաքականություն խաղում ձեր արտադրանքի միջոցով», ֊ գրել է Լեհաստանի արտգործնախարարը։

«Որպես ձեր եվրոպացի հաճախորդներ` մենք հետևում ենք ձեզ», - հավելել է նա։

«Մեծ մարդ» արտահայտությամբ Սիկորսկին ակնարկել է 2025 թվականին սոցիալական ցանցերում տեղի ունեցած հրապարակային վեճը իր, Իլոն Մասկի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Այդ ժամանակ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը Սիկորսկուն ասել էր. «Լռի՛ր, փոքր մարդ»։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտարարել է, որ Մասկին պատկանող SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետ կապի տերմինալների աշխատանքի արագությունն ուկրաինացի զինվորականների համար, ինչի պատճառով մի շարք առաքելություններ խափանվել են։ Պաշտոնյան չի բացառել, որ այս քայլը պատահականություն չէ և «կապված է ներկայիս քաղաքական իրավիճակի հետ»։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում