Հայաստան

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

1 րոպեի ընթերցում

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում օրերս  ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը պատրաստվում է արգելված իրեր փոխանցել ազատազրկված անձանց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում անվտանգության ապահովման բաժնի ծառայողն իր անձնական ավտոմեքենայից ինքնակամ հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել երկու բջջային հեռախոս։

Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հայտարարել է, որ տվյալ հեռախոսները ցանկացել է փոխանցել ազատազրկված անձանց։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում