Հորմուզի նեղուցում բեռնանավ է խորտակվել. ԻՀՊԿ
1 րոպեի ընթերցում

Կոնտեյներատար նավը, որը փորձել է Հորմուզի նեղուցով անցնել Իրանի իշխանությունների հետ չհամաձայնեցված երթուղով, պայթել է ականից և խորտակվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
ԻՀՊԿ-ի տվյալներով, որոնք մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, Հորմուզի նեղուցի հարավային մասում։ Պայթյունից հետո նավում հրդեհ է բռնկվել, իսկ ավելի ուշ այն սկսել է ջրասույզ լինել։ Նշվում է, որ կոնտեյներատար նավը տեղափոխում էր մոտ 2500 բեռնարկղ։
Անձնակազմի ճակատագրի, ինչպես նաև այն մասին, թե ում է պատկանում նավը, չի հաղորդվում:
Կարդացեք հոդվածը` Русский