Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

3 րոպեի ընթերցում

Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա, անկասկած, «ցեղասպանություն» է, և այն իրականացնողներին չպետք է թույլ տրվի խուսափել պատասխանատվությունից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Կատարի պետական լրատվական գործակալությունից (QNA), այս մասին հայտարարել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Շուրայի խորհրդում (Կատարի խորհրդարան) իր ելույթում։

«Պաղեստինի հարցը մնում է մեր առաջնահերթությունների առանցքային տեղում, և մենք հաստատում ենք, որ Գազայի հատվածում տեղի ունեցածը, անկասկած, ցեղասպանություն է, և դրա մեղավորները չպետք է խուսափեն պատասխանատվությունից: Մենք զգուշացնում ենք եղբայրական Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիվ գործելաոճից բխող վտանգների մասին, որոնցից ամենավերջինը վերաբնակների հարձակումներն են Արևմտյան ափում պաղեստինցիների վրա՝ բանակի պաշտպանությամբ, ինչպես նաև ալ-Ակսա մզկիթ բազմակի ներխուժումները և միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների բազմաթիվ խախտումները», - հայտարարել է էմիրը։

Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը և Կատարի ամենամեծ արդյունաբերական և էներգետիկ կենտրոնի՝ «Ռաս Լաֆֆան» արդյունաբերական քաղաքի վնասվելը հանգեցրել են պետության արտահանման զգալի մասի խաթարման։

«Կատարն ապահովում է աշխարհի հեղուկացված բնական գազի առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը, և այս ոլորտի ցանկացած խափանում արագ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհի շուկաների և սպառողների վրա», - նշել է նա։

Միաժամանակ էմիրը հավելել է, որ ներկայիս ճգնաժամից առաջ Կատարի վարած քաղաքականությունը հնարավորություն է տվել պետությանը մինչ օրս մեղմել ճգնաժամի հետևանքները։

Կատարի էմիրը նշել է, որ երկրի տնտեսական ոլորտի ներուժը շարունակում է աճել՝ չնայած միջազգային իրավիճակին։

Շեշտելով իր երկրի առանցքային դերը միջազգային էներգետիկ շուկայում՝ նա ընդգծել է, որ Կատարը ներկայիս ճգնաժամից դուրս կգա ավելի ճկուն և համաշխարհային փոփոխություններին հարմարվող։ 

Էմիրը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի տարածքը հարձակումների է ենթարկվել. նա դրանք որակել է որպես «ինքնիշխանության կոպիտ խախտում»։

Հայերեն Русский

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել