Մերձավոր Արևելք

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների իրականացրած հարձակումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն «անընդունելի է»։

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում և կանգնած ենք Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության կողքին», - ասված է հայտարարությունում։

Հութիների կողմից իրականացված հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի Աբհա և Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայաններում երեք մարդ զոհվել է, ևս 36-ը՝ վիրավորվել։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում